Հայաստանում 2017 թվականի առաջին 9 ամսում արտադրվել է 18.496 մլրդ հատ ծխախոտ, ինչը 15%-ով շատ է 2016-ի 16.066 մլրդ -ից, հաղորդում է ՀՀ ԱՎԾ-ն:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ ծխախոտի արտադրությունն աճել է 46%-ով:
2014-2016 թվականներին Հայաստանում արտադրվել է 54.805 մլրդ հատ ծխախոտ:
Ծխախոտի մեծ մասը ՀՀ-ից արտահանվում է․ առաջատար ուղղություններն են Սիրիան, Իրաքը, ՕԱԷ-ն։