Բարեղամ Հարությունյանը՝ բռնցքամարտի միջազգային մրցաշարի հաղթող

11:24     12 նոյեմբերի, 2017

Լիտվայում ընթանում է Վիտալի Կարպաչիաուսկոյի անվան միջազգային մրցաշարը, փոխանցում է Artsakhpress-ը:

Հայաստանի ներկայացուցիչներից 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դարձել է մրցաշարի հաղթող։ 69 կգ քաշային Խաչատուր Նազարյանը նվաճել է արծաթե, իսկ 54 կգ քաշային Արթուր Ղազարյանն ու 70 կգ քաշային Սարգիս Նազարյանը՝ բրոնզե մեդալ։

Լիտվայում հայ բռնցքամարտիկները հանդես էին գալիս մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ։


© armedia.am