Բարսելոնայում լայնածավալ ցույց է անցկացվում, որի մասնակիցները բողոքում են կատալոնացի պաշտոնյաների ձերբակալության դեմ:
Ոստիկանության համաձայն՝ հավաքվել է ավելի քան 700 հազար ցուցարար: Նրանք պահանջել են ազատել տեղական իշխանության ներկայացուցիչներին, որոնք ներգրավված են եղել հանրաքվեում:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Մադրիդը ձերբակալել է հանրաքվեի հինգ կազմակերպիչներին, որոնց թվում է նաև տարածաշրջանի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը: