Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը երկրի բյուջեի քննարկումների ժամանակ ընդարձակ ելույթով դիմել է Սպորտի և երիտասարդության նախարարին, ինչի ընթացքում վերջինս քննադատության է ենթարկել Թուրքիայում երիտասարդության հետ կապված աշխատանքները՝ շեշտելով, թե նախարարությունը երիտասարդության հետ կապված հարցերը որոշում է առանց որևէ մեկ երիտասարդի հետ խորհրդակցելու։ Այս մասին հաղորդում է news.am գործակալությունը՝ հղվելով HDP–ի պաշտոնական ինֆորմացիային:
Հաղորդվում է, որ Կարո Փայլանը շեշտել է, որ Սպորտի ու երիտասարդության նախարարությունում 25 տարեկան որևէ պաշտոնյա չկա, ինչը ցույց է տալիս, որ նախարարությունը պատշաճ չի կարևորում երիտասարդության դերն ու նշանակությունը։
Փայլանը նաև ուշադրություն է դարձրել նախարարության կողմից հայտարարություններում թուրք–իսլամական բառին. «Ինչո՞ւ եք անընդհատ շեշտում թուրք–իսլամական բառը, Թուրքիայում ապրում են տարբեր հավատի ու տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Բազմաշերտ հասարակությանը միավորող դերակատարում է վերապահված հենց ձեր նախարարությանը, սակայն այն ևս թերի է»,–մասնավորապես հայտարերել է Փայլանը։