ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգի Իրաքին սահմանամերձ Դուեյժի գյուղին, որի հետևանքով մահացել է տասը խաղաղ բնակիչ, հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ կոալիցիայի ավիացիան հրթիռային հարված է հասցրել գյուղի Թել Ալ Շաեր բնակելի թաղամասին: Հրթիռներից մեկն ընկել է շտապ օգնության մեքենայի վրա, որի մեջ եղած բոլոր քաղաքացիները մահացել են: