Թուրքիայի հարավ–արևելյան Մարդին քաղաքում իշխանությունները փողոց դուրս գալու արգելք են սահմանել, փոխանցում է Artsakhpress-ը։
Հաղորդվում է, որ Մարդինի նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ մինչև հաջորդ հայտարարությունը, Մարդին քաղաքում փողոց դուրս գալու է արգելք է սահմանվում։ Պարզաբանման մեջ նշվել է, որ այս ընթացքում զինված գործողություններ են տեղի ունենալու Մարդինում թաքնված քուրդ զինյալների դեմ, և փողոց դուրս գալու արգելքը միտված է ապահովել քաղաքացիների անվտանգությունը։