Իրաքի արևելյան Վասիտ նահանգում ռազմական ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով մահացել են անձնակազմի յոթ անդամները:
Մի-17 ուղղաթիռը կործանվել է զորավարժությունների ընթացքում:
«Յոթ հոգուց կազմված անձնակազմը տեղում մահացել է»,- հայտարարել են համատեղ գործողությունների հրամանատարության ռազմական տեղեկատվական մարմնից: