Թուրք լրագրող և Ստոկհոլմյան անկախության կենտրոնի ներկայացուցիչ Աբդուլա Բոզկուրտը հրապարակել է գաղտնի փաստաթուղթ` Թուրքիայի` ծայրահեղ իսլամիստներին զենք տրամադրելու մասին։ Նրա այս քայլը խուճապի մեջ է գցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
«Այս գաղտնի փաստաթուղթը վկայում է, որ Էրդողանի կառավարությունում ջիհադականներին զենքով ապահովելու քայլը լարվածություն է առաջացրել։ Այս փաստաթղթում Թուրքայի գլխավոր դատախազ Ալի Դողանը խնդրում է մարզային դատախազներին տեղեկացնել իրեն թուրքական ազգային հետախուզության կոմիտեների նկատմամբ կիրառած ամեն քայլը»,-ասվում է փաստաթղթում: