«Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ իրեն հարյուրտոկոսանոց հայ է համարում՝ չնայած որ հայերեն չի խոսում:
«Ես ռուսաստանցի եմ, ռուսերենն իմ մայրենի լեզուն է, իսկ հայրենիքը՝ Ռուսաստանը: Սակայն ես անկասկած զտարյուն հայուհի եմ: Ճիշտ է, հայերեն չեմ խոսում, սակայն իմ երեխաները գիտեն հայերեն», - պատմել է Սիմոնյանը «Россия 24»-ին տված հարցազրույցում:
RT-ի գլխավոր խմբագիրը պատմել է, որ մինչև իր կյանքում Տիգրան Քյոսայանի հայտնվելը Հայաստան ընդամենը մեկ անգամ էր այցելել՝ Վլադիմիր Պուտինի՝ Երևան այցի շրջանակներում և ոչինչ չէր հասցրել տեսնել, սակայն այս տարվա մայիսին ֆենոմենալ ճամփորդություն է ունեցել Հայաստան:
Սիմոնյանը նաև պատմել է, որ իր հայկական ծագման պատճառով հաճախ է դժվարություններ ունեցել: