Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 200-ի, հայտնում է Press TV հեռուստաալիքը: Հաղորդվում է 1.5 հազար տուժածների մասին: Կարմիր կիսամահիկի տվյալներով Իրանում մոտ 70 հազար մարդ մնացել է առանց տանիքի:
Հիշեցնենք, 7.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ի երեկոյան Իրանի և Իրաքի սահմանին: Իրաքում երկրաշարժի հետևանքով զոհվել է 6 մարդ: