Սլովենիայի գործող նախագահ Բորուտ Պահորը հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով քվեների 52,94 տոկոսը, հայտնում է ТВЦ-ն:
Ընտրողների հանրագումարային մասնակցությունը գնահատվում Է 42 տոկոս: Պահորը իր հաղթանակը հայտարարելիս շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին վստահության համար, իսկ հակառակորդներին՝ քննադատության համար: Սլովենիայի ղեկավարը հայտարարել է, որ իր հիմնական խնդիրը մնում է «Եվրոպայում և անկանխատեսելի իրավիճակում գտնովեղ աշխարհում քաղաքական կայունության» աջակցությունը:
Սլովենիան խորհրդարանական հանրապետություն է, ուստի նախագահի լիազորությունները սահմանափակ են: Երդմնակալության արարողությունը նշանակված է դեկտեմբերի վերջին: