Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը ռուսական Առաջին ալիքի «Բարի լույս» հաղորդման ժամանակ պատմել է իր մանկության և ընտանեկան երջանկության մասին, փոխանցում է Новости - Армения-ն:
Շանսոնյեն հիշել է, որ ծնողները ռուսերեն էին խոսում, երբ չէին ցանկանում, որ երեխաներն իրենց հասկանան: Պապիկը խոհարար է եղել, ում շնորհիվ Փարիզն իմացել է ռուսական խոհանոցի մասին:
«Մենք Փարիզում «Կովկաս» ռեստորան ունեինք, որտեղ նաև ռուսական բորշչ էին մատուցում: Ես շատ խիստ քննադատ եմ՝ եթե բորշչն իմ ճաշակով չէ, ինչպիսին պապիկս էր պատրաստում, ուրեմն խոհարարի մոտ այն չի ստացվել»:
Ազնավուրը նշել է, որ քիչ է ուտում, չի խմում և չի ծխում, սակայն իր սննդակարգում և շաքար կա, և աղ, և յուղոտ ուտեստներ: «Այն ամենն, ինչ արգելված է, ես անում եմ»,-ասել է նա:
Ազնավուրը նշել է, որ քիչ է ուտում, չի խմում և չի ծխում, սակայն իր սննդակարգում և շաքար կա, և աղ, և յուղոտ ուտեստներ: «Այն ամենն, ինչ արգելված է, ես անում եմ»,-ասել է նա:
Ազնավուրը նաև կիսվել է ընտանեկան երջանկության գաղտնիքով. արդեն 50 տարի է նա երջանիկ է կնոջ հետ:
«Ես վստահ եմ, որ լավ է, երբ կինն ու ամուսինը տարբեր են: Ես էներգիա եմ, կինս հանգիստ է: Երբ ես դուրս եմ գալիս հավասարակշռությունից, կինս կարողանում է ինձ հանգստացնել: Եթե լրացուցիչ էներգիա ունեք կուտակած, ապա դուրս եկեք տանից, գնացեք կինո, թատրոն, հանգստացեք և վերադարձեք ... 50 տարի մենք այսպես ենք միասին ապրել »,-ասել է նա: