Իրանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 400-ը: Վիրավորների թիվը հասել է շուրջ 6 հազարի:
Իրաքում երկրաշարժի հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորների թիվը հասել է 425-ի:
Հիշեցնենք, որ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի և Իրաքի սահմանին: Ցնցումներն զգացվել են նաև Հայաստանում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, Իսրայելում և Ադրբեջանում: