Չինաստանում կանգառի ժամանակ օդանավից ընկած ուղեկցորդուհին արդյունքում միայն կրծքավանդակի ոսկորներից մեկի կոտրվածք է ստացել: Աղջկան նախատեսվում է հիվանդանոցից դուրս գրել մեկ շաբաթ հետո, փոխանցում է Vesti.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ի ցերեկը Չժենչժոու քաղաքի «Սինչժեն» միջազգային օդանավակայանում, հայտնում է China Daily-ն: Xiamen Airlines ավիաընկերության «Բոինգ-737» օդանավը, որը Ֆուչժոուից Լանչժոու չվերթ էր կատարում, այստեղ միջանկյալ վայրէջք էր կատարել:
Օդանավ լրացուցիչ սնունդ բեռնելիս վերամբարձ պլատֆորմի վրա գտնվող ուղեկցորդուհին պատահաբար ընկել է դրա և օդանավի պոչամասի դռան միջև եղած ճեղքի մեջ: Նրան շտապ հիվանդանոց են տեղափոխել, որտեղ արտահերթ վիրահատել են: