Թուրքիան ցանկանում է հնարավորինս արագ իրականացնել ՌԴ-ի հետ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագիրը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ավարտին փոխանցում է Sputnik News-ը:
«Ս-400-ի առնչությամբ մենք Ռուսաստանի հետ պայմանավորվել ենք, փաստաթղթերը ստորագրված են։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, մենք դրանք կքննարկենք մեր, այդ թվում նաև Պաշտպանության նախարարության մասնագետների հետ իմ այցի շրջանակներում։ Ուզում ենք քայլեր ձեռնարկել, որ հնարավորինս շուտ այն կյանքի կոչվի»,- ասել է Էրդողանը։