Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով նախնական տվյալներով հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Ըստ Իրանում և Իրաքում ՀՀ դեսպանությունների նախնական տվյալների՝ իրան-իրաքյան սահմանին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: ՀՀ ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են տեղի իշխանությունների հետ»,- ասվում է հաղորդագրությունում: