Իտալիայի հավաքականը 60 տարում առաջին անգամ չի մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը

09:51     14 նոյեմբերի, 2017

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականին չհաջողվեց աշխարհի առաջնության որակավորման Եվրոպայի գոտու անցումային պատասխան խաղում առավելության հասնել Շվեդիայի ընտրանու նկատմամբ:

Խաղալով ոչ-ոքի՝ աշխարհի քառակի չեմպիոն հանդիսացող Իտալիայի հավաքականը 1958 թվականից ի վեր առաջին անգամ իրավունք չստացավ մասնակցելու 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Այսպիսով, Իտալիայի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ չի մասնակցի ամենահեղինակավոր առաջնությանը: Առաջին անգամ դա տեղի էր ունեցել 1930 թվականին, երբ Իտալիայի և եվրոպական մի շարք երկրների հավաքականներ հրաժարվեցին մասնակցել Ուրուգվայում անցկացվող առաջնությանը պայմանավորված երկրի հեռու գտնվելով:


© armedia.am