Մադրիդում հայտնել են, որ Ռուսաստանից խմբեր են միջամտել Կատալոնիայի անկախացման հանրաքվեին՝ երկրում անկայունություն առաջացնելու նպատակով: Նման հայտարարությամբ հանդես են եկել Իսպանիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, հայտնում է Deutsche Welle-ն:
Նրանց խոսքերով՝ Մադրիդն ապացույցներ ունի առ այն, որ պետական և մասնավոր խմբեր Ռուսաստանի տարածքում, ինչպես նաև Վենեսուելայում մասշտաբային արշավի շրջանակներում օգտագործել են Twitter, Facebook և սոցիալական այլ ցանցերը, որպեսզի առաջ տանեն անջատողական գաղափարները և ազդեն հանրային կարծիքի վրա հոկտեմբերի 1-ին անցկացված հանրաքվեին ընդառաջ: