Ավստրիացի նկարիչ Ֆերդինանտ Գեորգ Վալդմյուլերի՝ 1860 թվականին նկարած «Սպասելին» նկարում աղջկա ձեռքին iPhone են նկատել:
Մասնավորապես նշվում է, որ ձեռքի ուղղանկյուն առարկային ուշադիր նայող աղջիկը շատ նման է այսօրվա երիտասարդներին, ովքեր չեն կարողանում կտրվել իրենց սմարթֆոններից:
Սակայն ավստրիական արտ-գործակալության գործադիր տնօրեն Գերալդ Վայնպոլտերը ցրել է 19-րդ դարի iPhone-ի մասին միֆը: «Վալդմյուլլերի կտավի աղջիկն ուղևորվում է եկեղեցի՝ ձեռքին պահելով փոքրիկ աղոթագիրքը», - նշել է նա: