Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի` ՄՅՈւ-ի մարզաշապիկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կանադայի տեղական մարմնի կողմից կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթի ընթացքում վաճառվել է 20 հազար դոլարով:
Ինչպես հաղորդվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջում, կանադահայերն ընդհանուր առմամբ 530 հազար ԱՄՆ դոլար կնվիրաբերեն հիմնադրամին: