ԵՄ-ն աշխատում է «ֆինանսական միջնորդների» վերահսկման և կարգավորման համակարգի վրա և մինչև տարվա վերջ կներկայացնի այն օֆշոր-երկրների ցուցակը, որտեղ ընկերությունները և ֆիզիկական անձինք գործունեություն են ծավալում՝ խուսափելով պետական հարկերից: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է էկոնոմիկայի և ֆինանսների հարցերով եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին:
«Մենք խոստացել ենք նախապատրաստել հարկերից խուսափողների «սև ցուցակ» մինչև 2017 թվականի ավարտը: ԵՄ-ն խիստ է լինելու նրանց հանդեպ, ովքեր արժանի են դրան», - ասել է Մոսկովիսին: Նա հստակեցրել է, որ այս պահին ուսումնասիրվում է 90 երկիր, և եթե նրանք «չեն ցանկանում հայտնվել այդ ցուցակում, նրանք պետք է ընդունեն ԵՄ սահմանած բոլոր կանոնները»: