«Մանկական Եվրատեսիլ 2017»-ի հայկական պատվիրակությունը ժամանակ չունի ինտրիգների համար, Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Գրիգորյանը պատրաստվում է ելույթի: Այս մասին Sputnik Արմենիային ասել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության PR-մենեջեր Արուսիկ Զախարյանը:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Եվրոպական հեռարձակողների միությունը կկանխի Արցախի դրոշի հայտնվելը «Մանկական Եվրատեսիլ-2017»-ի հեռարձակման ժամանակ: Ըստ միության, մրցույթի ժամանակ չի կարելի ծածանել առևտրային, քաղաքական շահ հետապնդող դրոշներ:
«Մենք այդ թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չունենք (արցախյան դրոշի բարձրացման՝ խմբ.): Ոչ մի խնդիր չկա, սա մանկական մրցույթ է, Միշան փորձերի է գնում, նա լավ տրամադրություն ունի, հայկական պատվիրակությունը գնում է հաղթելու»,- ասել է Զախարյանը: