Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնն ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ընդունել է 13500 այցելուների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11500-ի փոխարեն, փոխանցում է Արցախպրեսը:
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի գործունեության համակարգող Արամ Թորոսյանի խոսքով՝ օտարերկրյա այցելուների թիվը, նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 50 տոկոսով:
Ա. Թորոսյանը նշել է նաև, որ ԱՀ Պաշտպանության բանակի հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար գիտամշակութային կենտրոն են այցելում նաև զինծառայողներ: