Հնդկաստանի քաղաքացիներն այսուհետ Հայաստան կայցելեն դյուրացված վիզային ռեժիմով

12:01     15 նոյեմբերի, 2017

Հնդկաստանի քաղաքացիներն այսուհետ կկարողանան Հայաստանի Հանրապետություն այցելելու համար մուտքի արտոնագիր ստանալ սահմանային անցակետերում, էլեկտրոնային վիզա համակարգով կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 16-ի նիստի օրակարգում:

Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում ազատականացնել մուտքի վիզայի հետ կապված հարաբերությունները Հնդկաստանի հետ, այդ թվում փոխադարձության հիման վրա: Ըստ հիմնավորման, որոշման ընդունումը պայմանավորված է Հնդկաստանի քաղաքացիներին՝ Հայաստան մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմը դյուրացնելու անհրաժեշտությամբ:

Նշենք, որ 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հնդկաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 168 տոկոսով: 


© armedia.am