Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմի հերթական դրվագն է ներկայացրել: Այս մասին փոխանցում է ArmSport-ը՝ հղում կատարելով «Կարմիր սատանաների» պաշտոնական կայքին:
«Ես միշտ երազել եմ երեխաների համար օրինակ ծառայել: Նրանք ինձ միշտ հարցնում էին, որ արդյո՞ք ես կդառնամ լավ ֆուտբոլիստ, իսկ ես միշտ պատասխանում էի. կարևորը լավ ֆուտբոլիստ դառնալը չէ, այլ լավ մարդ լինելը»,- ասում է Մխիթարյանը տեսանյութում:
Հիշեցնենք, որ ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 16-ին «MUTV»-ի եթերում կեսգիշերն անց: