Թուրքիայում քաղաքապետն այցելել է հայկական գործող եկեղեցի

14:21     15 նոյեմբերի, 2017

Թուրքիայի Կայսերի քաղաքի քաղաքապետ Մուսթաֆա Չելիքն օրեր առաջ այցելել է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հանդիպում է ունեցել եկեղեցու հիմնադրամի ղեկավարների հետ և լսել եկեղեցու խնդիրների մասին, փոխանցում է NEWS.am-ը:

Թուրքական Kayserihaber կայքը իր հրապարկման մեջ ողջունել է փլուզման եզրին գտնվող հայկական եկեղեցի այցելությունը և հույս հայտնել, որ քաղաքապետը համապատասխան միջոցներ կձեռնարկի եկեղեցին պահպանելու։

Կայքը շեշտել է, որ 900 տարվա հայկական եկեղեցին վերջին անգամ վերանորոգման է ենթարկվել 20 տարի առաջ։

 


© armedia.am