Թուրքիան հայտնվել է Freedom House միջազգային իրավապաշտպանական կազմակերպության «Համացանցի ազատություն 2017» զեկույցում ընդգրկված այն պետությունների շարքում, որտեղ համացանցային ազատությունը այս տարի հետընթաց է ապրել:
Թուրքիայում համացանցի օգտատերերի հանդեպ վերահսկողություն է սահմանվում իշխանությունների կողմից, քիչ չեն նաև սոցցանցերի հրապարակումների համար ձերբակալվածները:
Զեկույցը նաև նշում է, որ քաղաքական աղմկալի իրադարձությունների, ահաբեկչական հարձակումների կամ այլ միջադեպերի ընթացքում երկրի իշխանությունը դանդաղեցնում, կամ ամբողջովին դադարեցնում են սոցցանցերի հասանելիությունը քաղաքացիներին: