ՀԲ-ն Հայաստանին 2 մլն-ի լրացուցիչ ֆինանսավորում կհատկացնի

16:42     15 նոյեմբերի, 2017

Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակից հայտնում են Հայաստանին 2 մլն դոլարի լրացուցիչ ֆինանսավորման մասին: «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման համար Հայաստանի և Համաշխարհային բանկի ստորագրած 2 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի շնորհիվ՝ ջրային ծառայության մատուցման բարելավումից ուղղակիորեն կշահեն Հայաստանի 630-ից ավելի ֆերմերներ:

Հաղորդագրության համաձայն, ֆինանսավորումը նպատակաուղղված է ծախսարդյունավետ և կայուն ոռոգման ապահովման իր ջանքերում կառավարությանը հետագա աջակցության ցուցաբերմանը՝ էներգիայի օգտագործման կրճատմամբ և ջրամատակարարման ժամանակի բարելավմամբ:

Լրացուցիչ ներդրումները կներառեն ներտնտեսային համակարգի կառուցումը՝ Բաղրամյան-Նորակերտի նախատեսված ինքնահոս համակարգի համալրման համար, քանի որ գործող ներտնտեսային համակարգն ի վիճակի չէ հուսալիորեն ոռոգման ջուրն ուղղակիորեն հասցնել գյուղացիների հողատարածքներ: Ի սկզբանե, ֆինանսավորումը տրամադրվել էր միայն ինքնահոս կառույցի, ինչպես նաև մայր և միջտնտեսային ջրանցքների համար: Այսպիսով՝ ներտնտեսային համակարգի վերականգնումը կապահովի սկզբնական ներդրումների օգուտների լիարժեք իրացումը:


© armedia.am