Նոյեմբերի 2-ին Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգում սպանվել է «Քրդստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)՝ 1978թ. ծնված, կին զինյալ Հուլյա Էրօղլուն (Գյուլբահար կեղծանունով հայտնի):
Վերջինս ըստ թուրքական «Akşam» թերթի կայքի՝ ներառված էր երկրի ամենավտանգավոր «ահաբեկիչների» ցուցակում, փոխանցում է Ermenihaber-ը:
Էրօղլուի սպանության մասին լուրը հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը: Էրօղլուն նաև հանդիսանում էր PKK-ի թևերից մեկի՝ «Քրդական համայնքների միության» (ՔՀՄ-KCK) գործադիր խորհրդի անդամներից մեկը:
Նշենք, որ թուրքական իշխանությունները PKK-ին համարում են «ահաբեկչական կազմակերպություն»: