ԱՄՆ Պետական դեպարտամենտը հորդորել է Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին չվիրահատվել այդ երկրում և դեղորայք չգնել Ադրբեջանի դեղատներից: Դա հաստատել է նաև Ադրբեջանի առողջապահության նախարարի տեղակալ Էլսեվեր Աղաևն իր մեկնաբանությամբ, փոխանցում է Panarmenian.net-ը:
Անդրադառնալով այդ հայտարարությանն՝ Աղաևն ասել է,որ դա ԱՄՆ Պետդեպարտամենտի խորհուրդն է իր քաղաքացիներին:
Նա հավելել է նաև, որ ամեն դեպքում Ադրբեջանում բնակվող ԱՄՆ քաղաքացիներն օգտվում են Ադրբեջանի առողջապահական համակարգից, «քանի որ աշխարհում չկա այնպիսի վիրահատություն, որը չի արվում» այդ երկրում: