Երգչուհի Ելենա Եսենինան ընտրել է լավագույն «Աշոտին» նրա համանուն աղմկահարույց երգի բազմաթիվ ստեղծագործական պատասխանների շարքում, այդ մասին նա պատմել է Երևանում Sputnik Արմենիային տված հարցազրույցում:
Նշվում է, որ արդեն առասպելական դարձած «Աշոտը» իրական կերպար է, որն ակտիվ մեկնաբանել է Facebook-ում Ելենայի գրառումները և ուղիղ եթերները: Նման երկխոսություններից մեկի ժամանակ ծնվեց, «դե ինչ, Աշոտ» արտահայտությունը, իսկ հետո էլ երգը:
«Երգը մեր ժամանակների հերոսի մասին է՝ Աշոտ անունով իմ իդեալական տղամարդու: Նա ինձ երբեմն գրում էր, շնորհակալություն հայտնում երգի համար, բայց, հավանաբար, չգտեր, որ այն նվիրված է իրեն: Արդեն Հայաստանում տեսնում եմ, որ նա յուրաքանչյուր գրառման տակ գրում է. «Ընկերներ, Աշոտը ես եմ, ես եմ հենց այդ նույն Աշոտը, որը ոգեշնչել է Լենային»: Նա գլխի ընկավ միայն այն բանից հետո, երբ ես նրան անձամբ շնորհակալություն հայտնեցի անձնական նամակում»,- պատմեց Եսենինան:
Նա շնորհակալություն է հայտնում նախախնամությանը, որ ձեռք է բերել «երկրորդ հայրենիք»: Եսենինան չի հավատացել, որ կարելի է նման կարճ ժամանակահատվածում այդքան շատ դիտումներ հավաքել համացանցում:
Եսենինային Հայաստան են հրավիրել հետաքրքիր նախագծի մասնակցելու համար: Նրա խոսքով՝ շուտով երկրի բնակիչները կկարողանան տեսնել նրա լուսանկարները Երևանի փողոցներում: