Կրեմլի Եկատիրինյան դահլիճում նոյեմբերի 15-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության պետական պարգևների հանձման արարողությունը: Վլադիմիր Պուտինը պարգևատրել է 50 ռուս ականավոր 50 գիտնականների, տիեզերագնացների, արվեստի և քաղաքական գործիչների, որոնց շարքում կան երեք հայեր:
Ինչպես փոխանցում է РУСАРМИНФО-ն, Պուտինը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4 աստիճանի շքանշանով պարգևատրել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:
«Ռուսաստանի Դաշնության առողջապահության վաստակավոր աշխատակցի» պատվավոր կոչում է ստացել պետական ֆինանսավորմամբ աշխատող Մոսկվայի «№ 5 քաղաքային կլինիկայի» գլխավոր բժիշկ Կարինե Պետրոսյանը:
Վլադիմիր Պուտինը «Պատվով շքանով» պարգևատրել է Սանկտ Պետերբուրգի պետական ֆինանսավորմամբ աշխատող «Վեդենյան քաղաքային կլինիկական հիվանդանոցի» բաժանմունքի վարիչ Պյոտր Պիրումովին: