Բրազիլիայի Սերժիպի նահանգում ոստիկանությունը ձերբակալել է ձիու, որը վնասել էր ուրիշի մեքենան, հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ ձիու տերը զբոսնելիս է եղել իր կենդանում հետ, երբ իրենց մի քանի մարդ է մոտեցել՝ ցանկություն հայտնելով ձի քշել: Տերը դեմ չի եղել, սակայն կենդանին վախեցել է անծանոթներից մեկից և պատահաբար հարվածել մեքենային: Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և ձերբակալել կենդանուն:
Նշվում է, որ ձին ազատ է արձակվել ձերբակալության հաջորդ օրը, երբ տերն իր վրա է վերցրել հասցված վնասի պատասխանատվությունը: