Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրել 100 միլիոն ԱՄՆ դոլար պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման նպատակով: Այս մասին հաղորդում է Sputnik Արմենիան:
Որոշման մեջ ասված է, որ Հայաստանը պետք է օգտագործի վարկը ապրանքի մատակարարման յուրաքանչյուր գործարքի 90%–ի ֆինանսավորման համար։ Ընդ որում` հայկական կողմը պետք է որպես կանխավճար տա գործարքի առնվազն 10%–ը։
Վարկային գիծը բացվում է 2018-22 թվականներին, տարեկան 3% տոկոսադրույքով ու 15 տարի մարման ժամկետով։
Արտահանման վարկի տրամադրման մասին որոշումը ստորագրվել է 2017 թվականի հոկտեմբերի 24–ին։