Աստրախանում քանդակագործը ստեղծել է արջի երկաթյա արձան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխով, ձեռքին՝ թառափ, հաղորդում է Kaspyinfo-ն։
Հեղինակը մտադիր է կոմպոզիցիան նվեր ուղարկել նախագահին, իսկ ներկայում աշխատանքը ցուցադրության է ներկայացրել Աստրախանի բակերից մեկում։
Քանդակը կոչվում է «Միտք, ուժ և հոգի»։