3,5 տարեկան աղջնակը միակ փրկված ուղևորն է L-410 կործանված ինքնաթիռից, ինչն էլ իրական հրաշք է թվում։
Երկրամասի նահանգապետ Վյաչեսլավ Շպորտի խոսքով` աղջնակը փրկվել է L-410 ինքնաթիռի կործանումից ՌԴ Խաբարովսկի երկրամասում հիմնականում շնորհիվ նրա, որ կապված է եղել ամրագոտով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Այն մարդը, որը հանել է երեխային պատմում էր, որ նա ամրակցված է եղել նստարանին, և դա որոշիչ գործոն է եղել աղջնակի ողջ մնալու համար։ Նրան ուղեկցող ուսուցչուհին ճիշտ էր կիրառել ամրագոտին, ինչպես պահանջում են անվտանգության կանոնները։ Հետո ամեն ինչ եղել է հանգամանքների բերումով»,- ասել է Շպորտը։