Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանը Ռուսաստանից գնել է «Իգլա» և «Իգլա-սուպեր» զենիթահրթիռային համալիրների մեծ խմբաքանակ է ձեռքբերել:
«Վերջին մեկ տարում առաջնագծի զորամասերի ՀՕՊ համակարգերը համալրվել են ժամանակակից միջոցներով: «Իգլա-Ս» կամ «Իգլա-Սուպեր» նոր սերնդի դյուրակիր զենիթահրթիռային համալիրը կարևոր ձեռքբերումներից է: Առաջնագծի առաջին շարակարգի գումարտակներն արդեն համալրված են այս զինատեսակով», - «Հայ զինվոր» թերթին տված հարցազրույցում նշել է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը:
Նրա խոսքերով՝ «Իգլա-Ս»-ը լավագույնն է իր դասի մեջ՝ հրթիռի մեծ հեռահարությամբ և թիրախի խոցման մեծ հեռավորությամբ: