Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջարկել են արքայազններին ու նախկին նախարարներին, ովքեր ձերբակալվել են կոռուպցիայի կասկածանքով, վճարել սեփական ազատության համար, հայտնում է Financial Times պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ շատ ձերբակալվածներ պատրաստ են գործարքի գնալու իշխանությունների հետ, չնայած որ նրանք «բանտարկված» են Էր-Ռիադի Ritz-Carlton հյուրանոցում։
Վճարից բացի կա ազատ արձակման ևս մեկ պայման. ազատություն ստացած բոլոր անձիք պետք է պարտադիր կերպով հավատարմության երդում տան թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդին, ով էլ դարձել է հակակոռուպցիոն արշավի նախաձեռնող։
Նշենք, որ ձերբակալվածների թվում են ոչ միայն թագավորության, այլև ամբողջ աշխարհի բազմաթիվ հարուստ մարդիկ, օրինակ Forbes-ի ցուցակում 22-րդ տեղը զբաղեցնող թագավորի զարմիկ Ալ-Վալիդ իբն Թալալ աս-Սաուդը։