Ֆլորենցիայում Սան-Լորենցոյի բազիլիկայի Մեդիչի մատուռում գտնվող գաղտնի սենյակը՝ պատկերազարդված Միքելանջելոյի գծապատկերներով, հանրության համար կբացվի մինչև 2020 թվականը, հայտնում է The Local-ը։
Սենյակը գաղտնի է մնացել Վերածննդի դարաշրջանից մինչև 1975 թվականի նոյեմբեր, երբ այն պատահաբար նկատել է Պաոլո Դալ Փոջետոն, ով այդ ժամանակ զբաղեցրել է մատուռի թանգարանի տնօրենի պաշտոնը։ Նա հոր է գտել Մեդիչի ընտանիքի դամբարանի պահարանի տակ, որը տարել է սենյակ, որը ժամանակին օգտագործվել է որպես ածխի պահեստ։
Պատերին հայտնաբերվել են կավճով ու ածխով արված նկարներ, որոնք, ինչպես ենթադրում է Դալ Փոջետոն, արել է Միքելանջելոն անձամբ, երբ 1530 թվականին թաքնվել է Մեդիչի ընտանիքի վրեժից։