Թուրքիան պետք է շարունակի հնարավորինս հեռու մնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո թուրք լրագրողներին Թուրքիայի նախագահ Էրդողանի արած հայտարարությունը:
«Այդ մեկնաբանությունները կրկին ի ցույց են դնում, որ Թուրքիայում լուսային տարիներով հեռու են ղարաբաղյան հիմնախնդրի էությունից և բովանդակությունից։ Թուրքիան պետք է շարունակի որքան հնարավոր է հեռու մնալ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացից»,- ասել է Բալայանը։