Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի վավերացման հրամանագիրը, փոխանցում է Արցախպրեսը:
Համապատասխան օրենքը նոյեմբերի 17-ին զետեղվել է հանրապետության ազգային իրավական ինտերնետ-պորտալում:
Փաստաթուղթը Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի (ստորին պաալատ) կողմից ընդունվել էր հոկտեմբերի 25-ին: Հոկտեմբերի 27-ին դրան հավանություն էր տվել Հանրապետության խորհուրդը: Փաստաթուղթը ԵԱՏՄ-ի անդամ հինգ պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել Է 2017 թվականի ապրիլի 11-ին:
Նախատեսվում Է, որ օրենսգիրքն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ ծանուցումներ ստացվեն մասնակից բոլոր երկրների (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղախստան, Ղրղզստան) կողմից պայմանագրի վավերացման վերաբերյալ: Սպասվում Է, որ դա տեղի կունենա 2018 թվականի հունվարի սկզբին: