Հայ աշակերտներն այցելել են Թուրքիայի խորհրդարան

22:51     17 նոյեմբերի, 2017

Ստամբուլի հայկական մասնավոր Դադյան դպրոցի աշակերտներն այցել են Թուրքիայի խորհրդարան։

Այս մասին գրել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հայ պատգամավոր Մարգար Եսայանը։ «Շնորհակալություն ենք հայտնում Բաքրքյոյի մասնավոր Դադյան հայկական դպրոցի հարգարժան տնօրենին, ուսուցիչներին ու աշակերտներին խորհրդարան այցելելու համար»,-գրել է Մարգար Եսայանը։


© armedia.am