Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է «օրենքով գողերի» խմբավորման 35 անդամի, որոնք հիմնականում վրաստանաբնակներ են։ Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:
Ձերբակալվածների թվում ութ կին կա։ Նրանց կասկածում են Փարիզում կատարած գրպանահատության և բնակարանային գողությունների, գումարներ շորթելու և մաքսանենգության մեջ։ Խուզարկման ընթացքում ոստիկանության աշխատակիցներն առգրավել են 70 հազար եվրո, զենք և կասկածյալների հաշիվներին առկա 200 հազար եվրոյի վրա կալանք են դրել։
Կայքը մանրամասնում է, որ «օրենքով գողերը» Ռուսաստանում հայտնվել են 19-րդ դարում: Նրանում ներառված են եղել նախկին խորհրդային հանրապետությունների տարբեր անդամներ: 1990-ականների սկզբին նրանք սկսեցին բնակություն հաստատել Եվրոպայում՝ հիմնականում Ֆրանսիայում: