Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ այսօր Երևանում կայացել է Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառը, որը կազմակերպվել էր IAB Բիզնեսի միջազգային ակադեմիաjի և Career Lab-ի կողմից, փոխանցում է banks.am-ը:
«Մարիոթ» հյուրանոցում անցկացվող տոնավաճառի շրջանակում հանդիպելու հնարավորություն են ստացել աշխատանք փնտրողներն ու առաջարկողները: Մասնակիցները խորհուրդներ են ստացել կենսագրական կազմելու վերաբերյալ, քննարկումներ ունեցել ապագայի աշխատանքների, մասնագիտական կողմնորոշման և այլ հարցերի շուրջ:
Տոնավաճառին մասնակցող գործատուները ներկայացրել են շուրջ 180 թափուր տեղ:
«Այսօրվա գլոբալ աշխարհում ձեռներեցներն ու աշխատանք փնտրողները պետք է ճկուն լինեն, պատրաստ ռիսկի դիմել և օգտվել հնարավորություններից, երբ դրանք ընձեռվում են: Այս միջոցառումն հենց մի այդպիսի հնարավորություն է»,- ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Կարիերայի և ձեռներեցության տոնավաճառը ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացված ամենամեծ ամփոփիչ միջոցառումն է այս տարվա Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա ընթացքում, որը ձեռներեցության խթանմանն ուղղված տարբեր միջոցառումներով նշվում է աշխարհի ավելի քան 170 երկրներում: