Հարություն Անտոնյանը դարձել է WKF կարատեի ՌԴ չեմպիոն

19:03     17 նոյեմբերի, 2017

Սուրգուտի բնակիչ հայազգի մարզիկ Հարություն Անտոնյանը դարձել է WKF կարատեի Ռուսաստանի չեմպիոն: 75 կգ քաշային կարգում Անտոնյանը հաղթել է իր մրցակցին Սանկտ Պետերբուրգից և նվաճել է ոսկե մեդալը, հաղորդում է Rusarminfo-ն:

WKF վարկածով կարատեի Ռուսաստանի 2017թ. առաջնությունն անցկացվել է նոյեմբերի կեսին Տյումենում: Մրցումներին մասնակցել է 280 մարզիկ Ռուսաստանի 38 շրջանից:

Հարություն Անտոնյանին և հաղթած մյուս մարզիկներին շնորհավորել է Սուրգուտի քաղաքապետ Վադիմ Շուվալովը:


© armedia.am