Վատ եղանակը պատճառ է հանդիսացել, որպեսզի Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի օդանավն արտահերթ վայրէջք կատարի, հայտնում է NEWS.am-ը՝ վկայակոչելով Telam գործակալությանը:
Մակրին ընտանիքի հետ Չապադմալալ քաղաք էր ուղևորվում, երբ անսպասելի ամպրոպ և ուժգին քամի է սկսվել: Դաշտում արտահերթ վայրէջքից հետո նրանց նշանակման վայր է հասցրել ժամանած ավտոշարասյունը:
Ներկայումս Մակրին և նրա ընտանիքը նստավայր են ժամանել: Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել: