Սաուդյան Արաբիան Գերմանիայից հետ է կանչել իր դեսպանին «խորհրդատվությունների համար»: Ինչպես Panorama.am-ն է փոխանցում, այս քայլը կապված է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Սիգմար Գաբրիելի Սաուդյան Արաբիայի մասին հայտարարությունների հետ:
Նշվում է նաև, որ Էր-Ռիադը Գաբրիելի խոսքերը չի դիտարկում որպես ԳԴՀ-ի ողջ կառավարության դիրքորոշում։