Ջորջ Քլունին հայ օդաչուի մասին սերիալ է նկարահանում

12:02     18 նոյեմբերի, 2017

Ջորջ Քլունին սերիալ է նկարահանում հայ օդաչուի մասին՝ Ջոզեֆ Հելլերի «Խորմանկություն 22» վեպի հիման վրա, հայտնում է NEWS.am-ը՝ վկայակոչելով Variety-ն:

Ջոզեֆ Հելլերի «Խորմանկություն 22» վեպը հրատարակվել է 1961 թվականին: Ստեղծագործության գլխավոր հերոսը ԱՄՆ ՌՕՈւ-ի ռմբակոծիչային գնդի օդաչու է, կապիտան Ջոն Իոսարյանը, որն Իտալիայի տարածքում կորցնում է իր ամբողջ անձնակազմին: Ողբերգությունից հետո նա փորձում է պատերազմից հեռանալ և տուն վերադառնալ՝ խելագարություն ձևացնելով:

Ինքը՝ Քլունին, «Խորմանկություն 22»-ում կխաղա գնդապետ Քեթքարթի դերը, մյուս դերակատարները դեռևս չեն որոշվել: Դերասանը կլինի նաև սերիալը պրոդյուսերը: Սպասվում է, որ սերիալը էկրաններ կբարձրանա 2019 թվականից ոչ շուտ:


© armedia.am