Տաջիկստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ ներկայացվել է «Իսկանդեր-Մ» նոր բալիստիկ հրթիռի համալիրը: Տեսանյութը համացանցում է տեղադրել «Звезда» հեռուստաալիքը:
Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի օգնական, գնդապետ Յարոսլավ Ռոշչուպկինի խոսքով` արձակումն իրականացվել է Լյաուր զորավարժարանում՝ արձակվելով ավելի քան 130 կմ հեռավորության վրա գտնվող օբյեկտի վրա: Թիրախը, որի դերում հանդես էր գալիս գրոհայինների պայմանական ճամբարը, ոչնչացվել է:
Նշվում է, որ հրթիռը թիրախը խոցել է՝ հեռավորության վրա շեղվելով 10 մետր: