Պաղեստինն սպառնում է խզել հարաբերություններն ՄԱՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, եթե Վաշինգտոնում փակվի Պաղեստինի ազատագրման կազմակերպության ներկայացուցչությունը, հայտնում է AP-ն։
Պաղեստինից բանագնաց Սաեբ Էրեկատը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի որոշումն «անհաջող է և անընդունելի»։ Նա մեղադրել է ԱՄՆ-ին Իսրայելի կառավարության ճնշումներին ենթարկվելու մեջ, մինչդեռ պաղեստինցիները փորձոում են համագործակցել իսրայելա-պաղեստինյան խնդրի վերջնական կարգավորման համար։ Նրա խոսքով, պաղեստինցիները տեղեկացրել ենը Թրամփի վարչակազմին, որ ներկայացուցչության փակվելու դեպքում իրենք կդադարեցնեն բանակցությունները, սակայն դեռ որևէ արձագանք չեն ստացել։